ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Ավտոմեքենան մխրճվել է տաղավարի մեջ և մահացու վրաերթի ենթարկել օտարերկրյա հետիոտնի
00:00, 18.06.2024 | mamul.am
3331 | 0

Հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա բնակիչ Դավիթ Բ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի` այժմ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարի մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ազգությամբ հնդիկ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր