ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Ոչ մի բան չանելը հեշտ է արդարացնել՝ ասելով, թե ազգը ազգ չէ». Կարեն Վրթանեսյան
01:24, 18.06.2024 | mamul.am
1476 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ենթադրաբար հայրենասեր մարդիկ, որոնք գրում են, թե «մենք ազգ չենք, արժանի չենք, բլա-բլա-բլա», իրենք իրենց ո՞ր ազգից են համարում...
Հարցեր.
— Դուք հայ ազգի մաս չե՞ք։
— Եթե տեսնում եք, որ գոյաբանական խնդիր կա, կոնկրետ ի՞նչ պլան ունեք այն լուծելու։ Եթե ունեք, ապա հաջորդիվ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել։
— Եվ ի վերջո, ինքնախարազանմամբ ու բոլորին դեմոտիվացնելով ի՞նչ նպատակի եք ուզում հասնել։
Իրականությունը հետևյալն է. ժողովրդից նվնվացողները ոչ մի պլան էլ չունեն։ Վստահ եմ պնդում, որովհետև ոչ մի բան չանելը հեշտ է արդարացնել՝ ասելով, թե ազգը ազգ չէ, «սրան է արժանի» և այլն, և այլն։
Ամեն ազգ ազգ է այնքանով, ինչքանով որ իր էլիտաներն են ազգային։ Եթե էլիտան թսիկ ու դասալիք է, ապա կլինի ոչ թե ազգ, այլ գոլ ժելե։
Լավ վարժություն ասեմ. հենց ժողովրդին / ազգին մեղադրելու ցանկություն է առաջանում, անմիջապես գնացե՛ք, հայելու դեմ կանգնեք ու 1–2 ապտակ տվե՛ք ինքներդ ձեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր