ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում». սահմանադրագետ
00:30, 18.06.2024 | mamul.am
2479 | 0

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան բազմաթիվ հարցերի ևս մեկ անգամ (2019թ-ից սկսած` ամեն տարի) կրկնում եմ, որ մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում, արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում այդ հիմքով, իսկ լուծարել տերմինն առհասարակ կիրառելի չէ, քանզի այն նշանակում է գոյության դադարում:
Սահմանադրության ոչ հեղինակն եմ Ես, իսկ հեռավոր 2015թ-ին դեմ եմ եղել Սահմանադրությանը, հետևաբար բողոքների հասցեատերն էլ Ես չեմ:
Հայցեմ Ինձ չուղարկել տարբեր անձանց` վերոգրյալին հակասող մեկնաբանություններ ու հայտարարություններ, դրանց անդրադառնալու հարկ չկա. ամեն բան ակնհայտ է, բազմիցս դետալ-դետալ ամենը բացատրել ու հիմնավորել եմ:
Շնորհակալություն»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր