ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +28 °C Վաղը`+31 °C
«Սրան հավատացողն առնվազն ոչխար պետք է լինի». Ոսկան Սարգսյան
03:06, 19.06.2024 | mamul.am
4736 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին պարտքը 7 միլիարդ դոլարից 12 միլիարդ դոլար է դարձրել, որովհետև, Հայաստանում սկսել են բարեկեցիկ ապրել, պետության մեջ էլ, ինչպես ընտանիքում, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է։ 2018-ից հետո Հայաստանում սկսել են բարեկեցիկ ապրել, բայց թարսի նման Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը վատացել է, սակայն ինքը հպարտանում է դրանով։ Սրան հավատացողն առնվազն ոչխար պետք է լինի։ Հայաստանում նրանք շատ են։ Նիկոլ Փաշինյանը կոչ էր զարգացնել ոչխարաբուծությունը, լավ էլ զարգացրել է»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր