ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+31 °C
«Հ1-ի վերջին տեսանյութը կեղտոտ քարոզչություն էր». Նաիրի Հոխիկյան
17:24, 18.06.2024 | mamul.am
2895 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար անընդունելի է լրագրողների թիրախավորումը ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից։ Հայաստանում կան քաղաքական տարբեր ճամբարներ, որոնց շահերը սպասարկում են տարբեր լրատվամիջոցներ, հետևաբար դրանցում աշխատող լրագրողները իրականացնում են այդ քաղաքական ուժերի քարոզչությունը։
Հաճախ լինում են լրագրողներ, որոնք մեկ աշխատում են իշխանական, հետո՝ ընդդիմադիր լրատվամիջոցում՝ կատարելով դրանց քաղաքական շահերը։ Ինձ համար դա ևս անընդունելի է, քանի որ լրագրողը պիտի սեփական դեմք ունենա, անդեմ լրագրողը խառը կանաչի է։
Բայց դե տվյալ լրագրողի և նրա գործատուի խնդիրն է՝ ունենալ որակյալ լրագրող, թե՞ խառը կանաչի։
Եթե լրագրողը պահպանում է էթիկան ու Պետրոս Ղազարյան չի դառնում, չի կարելի թիրախավորել ու անվանարկել նրան։ Հասկանում եմ, որ քո դեմ ասված յուրաքանչյուր վատ խոսք տհաճ է, բայց եթե մտել ես քաղաքական պայքարի մեջ, պիտի պատրաստ լինես նաև հարվածների, նույնիսկ գոտկատեղից ներքև։ Եթե կարող ես, ինքդ էլ պիտի խփես։ Քաղաքական քարոզչությունը մարտ է առանց կանոնների։
Հ1-ի վերջին տեսանյութը Սրբազան շարժման ու կոնկրետ Բագրատ Սրբազանի մասին, իհարկե, կեղտոտ քարոզչություն էր։ Մանավանդ հաշվի առնենք, թե ով է գլխավորում Հ1-ի լրատվության բաժինը՝ Աննա Հակոբյանի ընկերուհին, ով գաղափար չունի լրագրությունից և աստվածացնում է Նիկոլին։
Բայց այդ քարոզչությունը անում էր ոչ թե լրագրողը, այլ Նիկոլին սպասարկող քաղաքագետ կոչված երկու մարդիկ։ Ուշադիր նայեցի ամբողջ տեսանյութը, գեթ մեկ տեղ լրագրող Իրինա Մկրտչյանն իր անունից միտք չասաց ընդդեմ Սրբազանի՝ պարբերաբար շեշտելով, որ արտահայտված մտքերը պատկանում են բանախոսներին։ Հետևաբար ճիշտ չէ թիրախավորել Հ1-ի լրագրողին ու անտեսել երկու քաղաքագետներին»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր