ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Սկսվեց անզորության և հիասթափության ալիքը». Հովհաննես Ավետիսյան
01:06, 19.06.2024 | mamul.am
3558 | 1

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկսվեց անզորության և հիասթափության ալիքը: Սկսվեց չիմացական գնահատականների շարանը առ ոչ-բռնի պայքար:
Ոչ բռնի պայքարի տեխնոլոգիաներ այդպես էլ չկիրառվեցին, հայտարարված խաղաղ անհնազանդությունը այդպես էլ գործի չդրվեց: Սակայն, սրանով հանդերձ չեն վարանում հայտարարել, թե այս ամենը Հայաստանում չի աշխատելու:
Բռնի պայքարից խոսողները չեն էլ պատկերացնում, որ դա ավելի շատ կազմակերպվածություն և ռեսուրս է պահանջում, քան ոչ բռնի պայքարը: Չեն պատկերացնում, որովհետև չեն ուզում սովորել, բայց շտապում են գնահատական տալ, չեն պատկերացնում, որ ոչ բռնի պայքարը պատերազմ վարելու եղանակ է և սա միակն է, որ Հայաստանում աշխատելու է: Սա միակ տարբերակն է, որ Հայաստանի հաջորդ իշխանություններին լեգիտիմություն կտա և չենք ունենա արտաքին ինտերվենցիաներ:
Կարծում եմ այս թեմայով «մեդիա արշավ» է հարկավոր անել, շարունակական լայն իրազեկում է պետք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր