ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Արամ Առաջինն Իրանի դեսպանի հետ քննարկել է Արցախ վերադարձի, հայ գերիների հարցերը
21:06, 18.06.2024 | mamul.am
1306 | 0

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Իրանի դեսպանին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:
Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:
Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքեւ, եւ յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր