ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է ռազմական գործողությունների էսկալացիայով». Արման Աբովյան
21:24, 18.06.2024 | mamul.am
4327 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին սպառնում է ռազմական գործողությունների էսկալացիայով (պարետազմով), եթե Հայաստանը չդադարեցնի ֆրանսիական զենքի գնումը։
Ես հիմա բաց եմ թողնում բոլոր խոսակցությունները ֆրանսիական զենքի որակի և քանակի մասին, ես ռազմական մասնագետ չեմ և դրանից ոչինչ չեմ հասկանում։
Ինձ համար շատ ավելի կարևոր է իրավիճակի բուն էությունը, երբ թշնամին սպառնում է հարվածել Հայաստանին։
Ինչը, ի դեպ, շատ սպասելի էր։
Իսկ հիմա չի խանգարի մի քիչ թարմացնել հիշողությունս և վերհիշել ներկայիս հայաստանյան իշխանության թավշյա ադրբեջանամետ հեքիաթները։
1- Հայաստանի հյուսիսի պաշտպանական գիծը հանձնվեց Ադրբեջանին (Տավուշի գյուղերի հանձնում) դեմարկացրայի պատրվակով: Ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար հյուսիսից Հայաստանին հարվածելու համար։
2 - Հնարավոր է հանրաքվեի անցկացում, քանզի պետք է հայկական հերթական տարածքները «օրինական» ձևերով հանձնել Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով «խաղաղ գործընթացի և դեմարկացիայի» հերթական փուլով։
Ինչը կրկին բարենպաստ պայմաններ է ստեղծում Ադրբեջանի համար Հայաստանի հարավ էքսպանսիայի համար։
3- Հայաստանի ռազմավարական տարածքները, որոնք արդեն հանձնվել են կամ նախատեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու համար, հանձնվում են առանց Հայաստանին գրավյալ տարածքները վերադարձնելու:
Դե ի՞նչ, ուրիշ լա՞վ եք։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ հայկական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք ուղղված են, իբր, խաղաղության հասնելուն, գործում են հակառակը և տանում են դեպի պատերազմ։
Իսկ զենքը պետք է գնել, շատ ու ամենուր, միայն այն զենքը, որը մենք գնում ենք, կարող է մեզ պաշտպանել միայն համարժեք, իրապես, հայամետ քաղաքականության պայմաններում, այլ ոչ թե մի կողմից զենք գնել, մյուս կողմից պարել թուրք-ադրբեջանական դուդուկի տակ։
Սա քաղաքականություն չէ, դա քաղաքական շիզոֆրենիա է»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր