ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Ֆրանսիայի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան, քանի դեռ ժամանակ կա. #Le Point
22:24, 18.06.2024 | mamul.am
6049 | 0

Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք և քաղաքական գործիչներ դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, տեղեկացնում է Le Point-ը։ Մակրոնին ուղղված կոչն ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան և այլոք։ Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։ Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատևման խնդրին։ «Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության և հումանիտար, քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։ Շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։

Նշվում է, սակայն, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիևի վարչակազմի հանցավոր նախագծերին դիմակայելու համար։ «Վայելելով ռազմական առավելությունը, որը ձեռք է բերվել հատկապես իր գազի և նավթի եկամուտների և թուրքական պետության աջակցության շնորհիվ, Ադրբեջանն ավելի քան երբևէ գայթակղված է ռազմական էսկալացիայի տարբերակով։ Դա սարսափելի ձախողում կլինի մարդկության, հետևաբար՝ նաև Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք աշխատում են` հարգելու միջազգային իրավունքը և ուժի նկատմամբ արդարության հաղթանակը»,- նշված է նամակում: Մակրոնին գործիչները խնդրում են կանխել վտանգը, քանի դեռ ժամանակ կա։ «Ահա թե ինչու մենք այս տողերում խնդրում ենք ֆրանսիական ռազմական ուժ ուղարկել այս քույր ազգին: Խաղաղության կոնտինգենտը, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի` զսպելու նրանց, ովքեր կմտածեն Հայաստանի վրա հարձակվելու մասին: Մեր բանակն արդեն մի շարք երկրներում խաղաղապահ առաքելություն է կատարել՝ նպաստելով մարդասիրական գործողություններին»,- նշված է նամակում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր