ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում». Շարմազանով
09:30, 19.06.2024 | mamul.am
1541 | 0

ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետևյալն է՝ էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։
Ի դեպ, «ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։
Իրականացնելիվ Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։
Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։
Փաստացի Փաշինյանն, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։
Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ, եկեղեցի, պատմություն…
Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։
Թե բա՝ ինչո՞ւ են խաչքար տեղադրում։
Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում, իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։
Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքկան դեսանտի օկուպացիայի սև ժամանակաշրջան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր