ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Միևնույն է՝ անվտանգության խնդիրը լինելու է օդում կախված»․ Տ․ Աբրահամյան
10:18, 19.06.2024 | mamul.am
1097 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել:
Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ է առել այդ ուղղությամբ հայկական բնակավայրերը, այլ Հանրապետության և մարզային նշանակության Կապան-Մեղրի երկրորդ մայրուղին:
Այդ բնակավայրերում պետությունը ինչ ներդրում էլ անի, մեկ է` անվտանգության խնդիրը մշտապես լինելու է օդում կախված:
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
01:24, 19.07.2024
593 | 0
դեպի վեր