ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+35 °C
Ոստիկանության կողմից որոնվում են ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նրա որդին
09:54, 19.06.2024 | mamul.am
2795 | 0

Հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։ Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։ Տ. Վարդապետյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ա. Վարդապետյանը նրա որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր