ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Նկատի ունեք՝ Տիգրանաշենը կհանձնվի առանց հանրաքվեի՞». լրագրողը՝ Սերգեյ Մելքոնյանին
11:48, 19.06.2024 | mamul.am
1879 | 0

Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը 168TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում իշխանափոխություն, քանի դեռ Փաշինյանը Սյունքիով միջանցքը չի տվել համապատասխան պետությանը, ասել է. «Ամեն փոփոխություն, որն ուղղակի ազդում է Հայաստանի ազգային անվտանգության վրա, կարող է լինել տրիգեր։ Հիմա, պարզ է, որ քննարկում են, այսպես կոչված, անկլավները ոնց պիտի հանձնեն Ադրբեջանին»:

Շինուհայրում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100 էլ դուք մեզ տվեք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել էր Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ խնդիրն այն է, որ եթե Տավուշի անվտանգության գոտին ՀՀ տարածք չէր, հիմա նույն Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք Փաշինյանը պետք է տա Ալիևին, ՀՀ-ին են պատկանում, իսկ ՀՀ տարածքը պետք է փոխվի միայն հանրաքվեով, Մելքոնյանը պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ արդեն որոշված հարց է, որ սա պիտի հանձնվի հանրաքվեով»: Հարցին՝ նկատի ունեք՝ առանց հանրաքվեի՞, պատասխանել է. «Ո՞րն է հիմնական խոչընդոտը, խնդիրը.... Կգան կասեն, տեսեք՝ մենք ունենք 76 թվի քարտեզ, ստեղ մի հատ ծակ է, էդ ծակը կոչվում է Տիգրանաշեն, ինքը հայկական տարածք չի։ Եթե չհանձնենք, վաղը կսկսի պատերազմ: Ուզում եք 18 տարեկան էրեխեքը զոհվե՞ն և այլն, այսպես կսկսի շարքը ու վերջ։ Խնդիրը կլինի կոմունիկացիաները, որն Ադրբեջանը պահանջում է, ու ոչ միայն այսպես կոչված անկլավները, պահանջում է նաև ճանապարհը դեպի այդ անկլավներ, սա հիմնական խնդիրներից մեկը կլինի: Դա կլինի՞ տրիգեր դժգոհության, իհարկե, կլինի, կարողանա՞ն դա ներսում կապիտալիզացնել, որպեսզի բերեն իշխանափոխության՝ չգիտեմ»,- եզրափակել է բանախոսը։

Սերգեյ Մելքոնյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր