ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Մեքքա ուխտագնացության ժամանակ շոգից ավելի քան 500 ուխտավոր է մահացել
11:18, 19.06.2024 | mamul.am
6008 | 0

Սաուդյան Արաբիայում առնվազն 550 մարդ է մահացել Մեքքա սրբազան քաղաք ուխտագնացության ժամանակ, հաղորդում է AFP-ն։ Պատճառը սաստիկ շոգն է եղել։ Երեքշաբթի տարածաշրջանում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը:

Սաուդցի դիվանագետները բացատրել են՝ մահերի պատճառն այն է, որ հսկայական թվով ուխտավորներ չեն գրանցվել, և նրանց ժամանումը քաոս է առաջացրել հավատացյալների օգնության ճամբարում։ Սաուդցի դիվանագետները հստակեցրել են նաև, որ զոհերից առնվազն 323-ը ժամանել էին Եգիպտոսից։

Մեքքա ուխտագնացության ժամանակ շոգից ավելի քան 500 ուխտավոր է մահացել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր