ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+34 °C
ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են կնքել
12:18, 19.06.2024 | mamul.am
1389 | 0

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ռուս-կորեական բանակցությունների արդյունքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են կնքել, հաղորդում է РИА Новости-ն։

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և ԿԺԴՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը։

Նշվում է, որ Փհենյանում ավարտվել են երկու առաջնորդների «դեմ առ դեմ» բանակցությունները, որոնք տևել են գրեթե երկու ժամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր