ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա, դաշույն և սպասք է նվիրել
12:48, 19.06.2024 | mamul.am
3547 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նոր Aurus ավտոմեքենա, ծովակալի դաշույն և թեյի սպասք է նվիրել։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք Aurus ավտոմեքենա ենք նվիրել։ Բացի այդ, ծովակալի դաշույն և շատ գեղեցիկ թեյի սպասք»,- ասել է Ուշակովը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նվերներ է ստացել Պուտինը, սակայն նշել է, որ դրանք կապ ունեն Պուտինի «պատկերի» հետ, ներառյալ՝ կիսանդրիներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր