ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ֆրանսիայի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար»․ Ալիևի օգնական
13:00, 19.06.2024 | mamul.am
1467 | 1

Ադրբեջանն արդյունավետ չի համարում Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականությունը։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց է ընթանում, Ֆրանսիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ապրիլի 19-ին սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ քայլ էր՝ դեպի Հարավային Կովկասի խաղաղ վերափոխում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր