ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ցեղասպանությունը ժխտողներ, հիշեք՝ Հայոց Եղեռնը առաջինը ճանաչել է Թուրքիան». Գևորգ Դանիելյան
19:36, 19.06.2024 | mamul.am
3404 | 0

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Երբ զարմանում եք, թե 1915թ. այդ ինչպես էին հազարավոր հայեր գրեթե կամավոր լքել իրենց տները և ընդամենը մի քանի տասնյակի հասնող թուրք ասկյարների ուղեկցությամբ հնազանդ անապատներով քայլում դեպի անխուսափելի մահ, հիշեք, որ նրանց ներշնչել էին, որ դա արվում է հանուն իրենց փրկության:

Ցինիզմը սահմաններ չունի, նույն այդ անհեթեթ պատճառաբանությունը բազմիցս հնչել է նաև թուրքական զինվորական տրիբունաներում՝ 1919-21թթ. դատավարություններում, բայց այն ժամանակ դատավորները ստիպված էին եզրակացնել, որ դա արվել է նվազ միջոցների գործադրմամբ հենց զանգվածային բնաջնջման նպատակով:

Ընդ որում, նույն այդ դատավորներին 1930-31 թվականներին մահապատժի են ենթարկել, թեպետ՝ վերջիններս այդպիսի դատավճիռներ էին կայացրել, որպեսզի կանխեին միջազգային դատավարությունը, ինչն այն ժամանակ անխուսափելի էր:

Հ.Գ. Ցեղասպանությունը ժխտողներ, հիշեք՝ Հայոց Եղեռնը առաջին անգամ ճանաչել է հենց Թուրքիան, ընդ որում՝ մեղադրական դատավճիռներով, որոնք երբեք չեն բեկանվել և չեն էլ կարող բեկանվել ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր