ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+34 °C
«Կիրանցում կադաստրի «սխալ» փաստաթղթերի ու սահմանի մասին». Դավիթ Գալստյան
00:54, 20.06.2024 | mamul.am
3029 | 0

Լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Կիրանցում կադաստրի «սխալ» փաստաթղթերի ու սահմանի մասին
Էս քարտեզի/պատճենի կտորում (նշվում ա 1980 թ․), Կիրանցի կամուրջն ու հարակից տարածքը ՀԽՍՀ/ՀՀ-ին են պատկանում։
Քարտեզը պատրաստել ա «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտը (Государственный проектный институт по землеустройству "Армгипрозем")։
Խոսեցի ինստիտուտի նախկին տնօրեն Սերգեյ Հարությունյանի հետ (համ ԽՍՀՄ, համ ՀՀ տարիներին): 80-ականներին Վլադիմիր Մովսիսյանի (Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ) հետ անձամբ մասնակցել ա Ադրբեջանի հետ ամբողջ սահմանի ճշգրտման գործընթացին։
* «Հայպետհողշիննախագիծ»-ը գործում էր ՀԽՍՀ Գյուղնախին կից, պաշտոնական կառույց էր։
* Իրանց կազմած քարտեզները համընկնում էին Մոսկվայի ու Բաքվի քարտեզների հետ։ Ադրբեջանում (ու ոչ միայն) նույն ինստիտուտից կար, ինքն էր կազմում («Азгипрозем»):
* ԽՀՍՄ ԳՇ-ն օգտագործում էր նույն քարտեզները (Գեոդեզիայի ինստիտուտի), բայց սահմանները գծում էին իրանց նպատակահարմարությունից ելնելով։
Սահմանների ճշտման ժամանակ դրանց վրա չէին հիմնվում: Դրա համար էլ երբեք նման սահման չի էղել Կիրանցում։
* Էս նույն ինստիտուտը 1983 թ․ թողարկել ա «Генеральная схема использования земельных ресурсов Армянской ССР до 2000 года»․
1984 թ․՝ «Հայկական ՍՍՀ հողերի կադաստրային գնահատումը»։
* Ինստիտուտը շարունակել ա գործել նաև Սովետի փլուզումից հետո։ Կադաստրային փաստաթղթերը գյուղացիներին տրվել են իրանց քարտեզների ու իրանց հանձնաժողովի մասնակցությամբ։
* Հարությունանը բացառում ա, որ Կիրանցում կամ այլ սահմանային վայրում կադաստրի թղթերը Ադրբեջանի ԽՍՀ տարածքների վրա տրված լինեն։
* Կադաստրի կոմիտեն էս պահին օգտագործում ա «Հայպետհողշիննախագծի» ու Գեոդեզիայի ինստիտուտի քարտեզները։
* Շուռնուխի` Ադրբեջանին տրված տները ՀԽՍՀ տարածքում էին»:

Աղբյուրը` Դավիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր