ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +23 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հրվ․ Կովկասի երկրների շահերին»․ Գալուզին
10:30, 20.06.2024 | mamul.am
1444 | 0

Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը:

«Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման և հակառուսական օրակարգով։ Կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող է առավել արդյունավետ ապահովվել տարածաշրջանի երկրների ջանքերով։ Մենք տարածաշրջանային պատասխանատվության կողմնակիցն ենք՝ և՛ անվտանգության ապահովման, և՛ Հարավային Կովկասում ու մյուս տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման տեսանկյունից»,- ասել է Գալուզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր