ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+35 °C
«Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակը կհաղթահարենք»․ Նիկոլ Փաշինյան
12:48, 20.06.2024 | mamul.am
1945 | 0

Ինքնագլորների, սկուտերների օգտավործումը, ՀՀ կառավարության որոշմամբ, այսուհետ կկարգավորվի օրենքով։ Դրանք կհամարվեն տրանսպորտային միջոց, որի օգտագործումը կկանոնակարգվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով։
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց, համաձայն որոնց փոխադրման այս միջոցները ՀՀ–ում կարող են օգտագործել 18 տարեկանից բարձր անձինք կամ այն 16 տարեկանները, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։
Մինչև 16 տարեկան անձինք ինքնագլորներ կարող են միայն օգտագործել համայնքի կողմից սահմանված վայրերում։
Մյուս դեպքերում դրանք կարող են օգտագործվել հեծանվային ուղիների վրա։
Անվտանգային առումով մոպեդներով կամ ինքնագլորներով երթևեկողները պարտավոր են կիրառել սաղավարտներ։ Ինքնագլորների արագությունը պետք է լինի 20 կմ/ժ։

«Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակը կհաղթահարենք»,-օրենքի վերաբերյալ կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակը կհաղթահարենք»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր