ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել Կիևին աջակցության դադարեցմանը»․ Գաբրիել Աթալ
13:18, 20.06.2024 | mamul.am
1815 | 0

Ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել Կիևին աջակցության դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է BFMTV-ն։

Աթալի կարծիքով՝ ընտրություններում աջակողմյան ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել «շատ լուրջ փոփոխությունների», որոնց թվում նշվում է «Ուկրաինային աջակցության զգալի մասի դադարեցումը» և «Ռուսաստանին ենթարկվելու ռիսկը»։

Աթալը հավելել է, որ աջակողմյան ուժերի հաղթանակը կդառնա «ֆրեքզիթի» (ԵՄ-ից Ֆրանսիայի դուրսբերում) սկիզբ։

Նշենք, որ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ այս տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: Վերջին հարցումների համաձայն՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորումը» առաջատարն է՝ 31,36 տոկոսով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր