ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Նոր պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» դեմ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
18:06, 20.06.2024 | mamul.am
2086 | 0

Նոր պատժամիջոցները կազդեն ռուսական էներգետիկ հատվածի վրա և կոչված են զրկելու Ռուսաստանին առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

EUObserver-ի հաղորդմամբ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել մոտ 40 ֆիզիկական և իրավաբանական անձինք։

«Սահմանափակող միջոցները կոչված են Ռուսաստանին զրկելու առանցքային տեխնոլոգիաների հասանելիությունից և էներգետիկայից հետագա եկամուտներից։ Պատժամիջոցներն ուղղված են Պուտինի «ստվերային նավատորմի» և արտասահմանում ստվերային բանկային ցանցի դեմ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Ըստ G7-ի երկրների` Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է նավթի և նավթամթերքի գների շեմը շրջանցելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների 14-րդ փաթեթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր