ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«ՌԴ-ի համար ռազմավարական պարտությունը կնշանակի պետականության ավարտ»․ Պուտին
22:00, 20.06.2024 | mamul.am
2685 | 0

Ռուսաստանի ռազմավարական պարտությունը մարտի դաշտում, որին ցանկանում է հասնել Արևմուտքը, կնշանակի ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ։ Այս մասին Վիետնամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։ Արևմտյան հռետորաբանությունը, ըստ Պուտինի, անընդհատ սրում է իրավիճակը՝ հուսով, որ Ռուսաստանն ինչ-որ պահի կվախենա։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ դեպքում գնալ մինչև վերջ»,- նշել է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր