ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել․ «Հրապարակ»
08:48, 21.06.2024 | mamul.am
2276 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց: Ապա կանչում եւ բացատրություններ են պահանջում, նախատում։ Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։ Կանչել է, որ «զրուցի» հետները` առաջարկելով դիմում գրել գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ, չնայած աշխատակիցները փորձառու եւ, կարելի է ասել` անփոխարինելի կադրեր են։ Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ մեր սահմանադրական իրավունքն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր