ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Աժ լսումներ` ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
11:18, 21.06.2024 | mamul.am
936 | 0

ԱԺ-ում անցկացվում են խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։
Առաջարկը ներկայացրել են «Հայաստանի Եվրոպական կուսակցություն», «Հանուն հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Հանրապետություն» կուսակցությունները։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով՝ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն էլ հայտնել է, որ որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ:

Աժ լսումներ` ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր