ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«2023-ի հունվարին դարձյալ անհապաղ հորդոր էր հղել՝ բացել Լաչինի միջանցքը»․ Հակոբ Բադալյան
11:24, 21.06.2024 | mamul.am
1800 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի ԱՆՀԱՊԱՂ կնքման կարևորությունը», ասում է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցին, որ կայացել է հունիսի 20-ին:

Այս «անհապաղ կնքման» ձեւակերպումը հիշեցնում է 2023 թվականի հունվարը, երբ դարձյալ պետքարտուղարը՝ դարձյալ Էնթոնի Բլինքենը, դարձյալ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, դարձյալ ԱՆՀԱՊԱՂ հորդոր էր հղել Լաչինի միջանցքը բացելու կապակցությամբ, որն այդ պահին փակ էր արդեն ամսից ավելի:

Դարձյալ հիշեցնեմ, թե շատ մարդիկ ու խմբեր ինչպես էին Հայաստանում մատուցում այդ «անհապաղ հորդորը», ասելով, որ Ալիեւը դիմանա հազիվ երկու-երեք օր:

Հիմա, երբ պետքարտուղարը Ալիեւի հետ խոսելիս դարձյալ օգտագործում է «անհապաղ» ձեւակերպումը, այս դեպքում Հայաստանի հետ համաձայնագրի «անհապաղ կնքման» շեշտադրումով, անկեղծ ասած սկսում է մտահոգել «նախադեպի ուժը», առավել եւս այն պարագայում, երբ հեռախոսազրույցի մասին հայտնի դառնալուն զուգահեռ հայտնի է դառնում, որ Ալիեւը անցկացնելու է խորհրդարանի արտահերթ ընտրություն, որը նախատեսված էր 2025 թվականի փետրվարին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր