ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար Արցախը թշնամի է»․ Արթուր Խաչատրյան
16:06, 21.06.2024 | mamul.am
1689 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած դեպքերին, ասաց․ «Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված Ադրբեջանին, թե՝ տեսեք, ձեր հրահանգերը հլու հնազանդ կատարվում են։ Ուղերձ է Արցախցիներին, որպեսզի ոչ մի ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին։

Այս իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Արցախի օրինական ներկայացուցիչները չկարողնանա ոչ մի գործունեություն ծավալել, որպեսզի արցախցիները չունենան ղեկավարություն և ի վերջո հեռանան Հայաստանից։ Ցավոք հազարավոր արցախցիներ արդեն հեռացել են Հայաստանից, մտավախություն ունեմ, որ դպրոցական տարվա արվարտից հետո հոսքը կմեծանա։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար Արցախը թշնամի է»,-ասաց պատգամավորը

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար Արցախը թշնամի է»․ Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր