ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Մեքենան էր պետք՝ վերցնեիք, դրամատիկ տեսարանի իմաստը ո՞րն էր»․ Տաթևիկ Հայրապետյան
16:48, 21.06.2024 | mamul.am
4763 | 1

Ադրբեջանագետ Տաթևիկ ՀԱյրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Հատուկջոկատայինների կողմից ՀՀ-ում Արցախի հատուկ ներկայացուցչություն մուտք գործելու ու դարպասը կոտրելու տհաճ տեսարանը ինձ հիշեցրեց մի հայտնի անեկդոտ։ Մարդը գնում է ջուր խմելու, տեսնում է ճանապարհին մի յոթգլխանի դև է կանգնած ու սկսում է հերթով դևի գլուխները կտրել, վերջում, երբ մի գլուխ է մնում, դևը ասում է՝ լավ ասա, հասկանամ ուզածդ ինչ էր, ասում է՝ ջուր էի ուզում խմել, ասում է դե ասեիր, գնայի կողք, գայիր խմեիր, էլ գլուխներս ինչի՞ ես կտրում։

Հիմա ասածս ինչ է՝ եթե ձեզ այդ մեքենան էր պետք, նորմալ մտնեիք, վերցնեիք, այդ ավելորդ դրամատիկ տեսարանի իմաստը ո՞րն էր, մեկն ասի մտել էի մի վտանգավոր ու ոտքից գլուխ զինված հանցագործներով լի տարածք, դա ի՞նչ վարք էր, արդյունքում մենակ դարձաք ադրբեջանական տեսանյութերի հերոսը էլի, չնայած միգուցե հենց դա էլ ուզում էիք․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր