ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը
19:18, 21.06.2024 | mamul.am
1152 | 0

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի քաղաքացիներ,

ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք- Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն- Արմենակյան փ. հատման ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր