ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը կապող նոր կամուրջը պատրաստ կլինի 10-15 օրից». Ոսկան Սարգսյան
21:18, 21.06.2024 | mamul.am
1331 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրեթե մեկ ամիս կիսաշրջափակման մեջ գտնվող Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը կապող նոր կամուրջը պատրաստ կլինի 10-15 օրից
Միջպետական ավտոճանապարհը Խաշթառակ գյուղին կապող կամուրջը մայիսի 26-ի ջրհեղեղից վնասվել է, դրանով երթևեկն արգելված է։ Այդ կամուրջը նաև Խաշթառակի հարևան Լուսահովիտ գյուղն էր արտաքին աշխարհին կապում։ Իջևանի համայնքապետարանը Խաշթառակը Իջևան քաղաքին կապող այլըտնտրանքային ճանապահ է բացել։ Այդ աշխատանքների շնորհիվ Խաշթառակից 7 կմ անցնելուց հետո հասնում են Իջևան քաղաքի «Ռեմբազի թաղ»։ Համայնքապետարանն աշխատանքներ է կատարում հողային այդ ճանապարհը բարեկարգելու, հարթեցնելու համար։ Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ խաշթառակցիների մեծամասնությունը այժմ գերադասում է ավտոմեքենայով հասնել վնասված կամուրջ, ոտքով անցել այն, կամրջի մյուս կողմում նստել Իջևանից պատվիրած ավտոն։ Խաշթառակի վարչական ղեկավարը հայտնեց, որ 10-15 օր հետո պատրաստ կլինի ջրհեղեղից վնասված կամջից մի քիչ ներքև կառուցվող, մոտ 60 տոննա ծանրություն կրելու ունակ, 6 մետր լայնություն ունեցող կամուրջը, որը կառուցվում է բետոնե հենքի վրա, մետաղյա վերնամասով։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր