ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը»․ Տ․ Հայրապետյան
16:48, 23.06.2024 | mamul.am
1480 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը գնաց Արցախում պատերազմով ձևավորված իրողություների ամրագրման ճանապարհով՝ դրանով իսկ օրինաչափ դարձնելով Ալիևի վարքը։
Կարծում եմ կոնֆրոնտացիայի չգնացող ԱԳՆ-ն ու այլ կառույցները պետք է այս տեղեկատվական գրոհի ու դրա հիմքում ընկած քաղաքականության մասին հստակ ուղերձներ հղեն տարբեր մայրաքաղաքներին, չնայած, որ ընդունել են Ալիևի հետ ուղիղ երկխոսելու վտանգավոր պայմանը ևս․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր