ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
12:06, 23.06.2024 | mamul.am
2752 | 0

Հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ-Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ: Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, Անդրանիկ Մ-ն ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր