ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Տեղեկություններ են շրջանառվում, որ Արարատի մարզում գտնվող զորամասերի սպայակազմն արդեն զգուշացվել է»․ Վահե Սարգսյան
13:54, 23.06.2024 | mamul.am
9829 | 1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկություններ են շրջանառվում, որ Արարատի մարզում գտնվող որոշ զորամասերի սպայակազմն արդեն զգուշացվել է մոտալուտ փոփոխությունների` «սահմանազատման-սահմանագծման» և շուտով տեղի ունենալիք փոփոխությունների մասին։
Դժվար չէ կռահել՝ ինչի մասին է խոսքը. Տիգրանաշեն գյուղի և ռազմավարական նշանակություն ունեցող հսկայածավալ հարակից տարածքների հանցավոր հանձնումը մտել է գործնական փուլ, որի հետևանքով բանակի կողմից պահվող դիրքերը նվիրվելու են թշնամուն, սպայակազմը կկրճատվի (բանակը կգլխատվի) իսկ հետ քաշված ճանապարհամերձ հատվածներում, որտեղ հավանաբար կրկին «ծառեր կտնկվեն», կկանգնեն ԱԱԾ-ի ստորաբաժանումները։
Շուտով Սրբազանի գլխավորությամբ Շարժման նվիրյալները ստիպված կլինեն հերթապահել Տիգրանաշենում, հետո կրկին ականատես կլինենք հանցավոր գործարքի դրսևորումներին․ հայկական զինանշանով ղզլբաշների ու ղարափափախների ջոկատների ներդրում Տիգրանաշեն, ծեծուջարդ թյուրքական մեթոդներով, հանրահավաքներ, ընդվզումներ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի մոլեգնող «հիմնավորումներ», թե ինչու է անհրաժեշտ հայրենիքը վաճառելը։
Զուգահեռ կլինեն ձերբակալումներ՝ Տիգրանաշենի այգիներում խնձոր ուտելու դրդման մեղադրանքներով։ Կսկսվի թուրքական ազդեցության սրիկաների, դեմագոգների, բթացածների և ժողովրդի մոլորեցված մի մեծ հատվածի կողմից Սրբազանին ու Շարժման առանցքային դեմքերին նոր պիտակումներ ու որակումներ շռայլելու նոր փուլը։
Արդյունքում թշնամին կստանա հայորդիների արյամբ նվաճած մեր Հայրենիքի մի լավ կտոր, Իրան-Հայաստան մայրուղին, իսկ Վայոց ձորի և Սյունիքի կապը Երևանի հետ կախված կլինի տառացիորեն մի ադրբեջանցի սերժանտի թնդանոթի քմահաճույքից։
Հայ ժողովուրդն ու ՀՀ-ն կկանգնեն մի նոր արհավիրքի առաջ, իսկ Փաշինյանի խունտան կստանա ևս մի որոշ շրջան իշխանավարելու և թշնամու հետ նոր հանցավոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն։
Հ.Գ. Ահա թե ինչ էր նշանակում` ասֆալտապատել մայրուղին, բացի Տիգրանաշենի` տխրահռչակ ամերիկյան նավիգացիոն GPS համակարգով Ադրբեջան համարվող հատվածից։
Ամեն ինչ, այդ թվում Արցախի պատերազմն ու հանձնումը, հստակ պլանավորված էր դեռ 2019֊ին, իսկ միգուցե ավելի՞ շուտ...»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր