ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
Հայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել Վրաստանում
19:18, 23.06.2024 | mamul.am
1172 | 0

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում մասնակցել է Իրակլի Աբաշիձեի անվան հուշամրցաշարին և նվաճել 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ գրավելով առաջին տեղը թիմային հաշվարկում։
Վազգեն Բադալյանի գլխավորած թիմի 11 մարզիկներից 10-ը բարձրացել են պատվո հարթակ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և +92 կգ քաշային Միսակ Տեպանյանը։
Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Ալբերտ Հարությունյանը բրոնզ է նվաճել։

Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի բռնցքամարտիկները։

Այս մրցումով Հայաստանի թիմը սկսել է նախապատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր