ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+35 °C
5-6 տարեկան երեխայի զգեստ, որը պահպանվել է գրեթե մեկ հազարամյակ
23:24, 23.06.2024 | mamul.am
3563 | 0

1908 թվականին, երբ Անի քաղաքում իրականացվում էին հնագիտական ակտիվ պեղումներ, քաղաքի մոտ գտնվող Ծաղկոցաձորում, անեցի մեծահարուստ Տիգրան Հոնենցի գերդաստանին պատկանող քարայրային դամբարանից հայտնաբերվել է 5-6 տարեկան երեխայի վերնազգեստ: Մասնագետները զգեստը թվագրում են 12-13-րդ դարերով:
Հագուստը թանձր միագույն մետաքսից է, օձիքը և թեզանիքները զարդարված են ոսկեթել ասեղնագործությամբ։

5-6 տարեկան երեխայի զգեստ, որը պահպանվել է գրեթե մեկ հազարամյակ

Անիից հայտնաբերված վուշե, մետաքսե, բաբակյա և այլ գործվածքներից կարված զգեստների, սփռոցների, կապերտների բացառիկ օրինակները վկայում են այն մասին, որ Անին եղել է մանածագործության և ջուլհակության խոշոր կենտրոն:
5-6 տարեկան երեխայի զգեստ, որը պահպանվել է գրեթե մեկ հազարամյակ

Վերնազգեստը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի` «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» ցուցասրահում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր