ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ»․ Նաիրի Հոխիկյան
09:30, 24.06.2024 | mamul.am
3330 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Բելառուսի իշխանությունը թշնամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և դա Լուկաշենկոն բազմիցս է ապացուցել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։

Ժամանակին նույն Լուկաշենկոն էր Սերժ Սարգսյանին համոզում 5 մլրդ դոլարի դիմաց վաճառել Արցախը։ Ենթադրում եմ, Լուկաշենկոն կարողացավ Նիկոլին համոզել, բայց դրանից մեր երկրի նկատմամբ Լուկաշենկոյի թշնամանքը չի պակասել։

Նույն Լուկաշենկոն էր Ստանիսլավ Զասի միջնորդությամբ 2018-ին Ադրբեջանին վաճառել մեծ քանակի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ մեր թշնամուն օգնում էր ՀԱՊԿ ներսում, նույնկերպ 2021-ին ու 2022-ին ՀԱՊԿ-ում արգելում Հայաստանին աջակցության ծրագրերի իրականացումը։

Ես կարծում եմ, որ Բելառուսի իշխանության նկատմամբ Հայաստանի իշխանության ներկա գործողությունները ճիշտ են, թեպետ դրանց պատճառահետևանքային կապերը նույն են և ամուր թելերով կապված են նաև Նիկոլի իշխանության հետ։

Ճիշտ է նաև ակտիվ համագործակցությունը Բելառուսի արմատական ընդդիմության հետ։

Բայց Հայաստանի ընդդիմությունը իր հերթին պետք է իմանա, որ որևէ պարագայում չի կարելի համագործակցել Բելառուսի իշխանության հետ, քանի որ ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր