ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Ինձ համար, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է»․ Հենրիխ Մխիթարյան
10:06, 24.06.2024 | mamul.am
3576 | 0

«Ինձ համար, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է»,- «Newmag/summerfest-2024»-ի շրջանակում, պատասխանելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական վերադառնալու հավանականության մասին հարցին, ասել է թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ես գոհ եմ իմ կայացրած որոշումներից ու անցած ճանապարհից, այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է, որ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները։ Թե՛ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե՛ դրանից դուրս կայացրած որևէ որոշման համար չեմ զղջում: Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Կարող եմ ասել, որ ինձ համար, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

«Ինձ համար, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է»․ Հենրիխ Մխիթարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր