Եվրոմիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնում է ԵՄ խորհուրդը:
Միջոցառումները ներառում են՝
- սահմանափակումներ 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ;
- եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկ բնական գազի տարանցման սահմանափակումներ;
- պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» 27 նավերի դեմ, որոնք օգտագործվում են նավթի և նավթամթերքների գների շեմը շրջանցելու համար;
- Ռուսաստան մանգանի հանքաքարի և հազվագյուտ հողային տարրերի միացությունների, պլաստիկի մի շարք տեսակների, էլեկտրասարքավորումների և էքսկավատորների մատակարարման արգելք;
- Ռուսաստանից հելիումի ներմուծման սահմանափակումներ;
- միջոցներ Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի դեմ (СПФС՝ SWIFT-ի ռուսական անալոգը)
- ՌԴ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով մասնավոր թռիչքներ իրականացնող օդանավերի՝ ԵՄ տարածքում վայրէջքի կամ թռիչքի արգելք;
- քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և ԶԼՄ-ների համար Ռուսաստանի աղբյուրներից ֆինանսավորում ստանալու արգելք;
- արտահանման սահմանափակումներ 61 ընկերությունների նկատմամբ (դրանց մի մասը Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից), որոնք, Բրյուսելի վարկածով, օգնում են Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարման հարցում։
|