ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Փաշինյանը ռազմավարական դիրքերն Ադրբեջանին է հանձնել, իսկ Ենոքավանում ամենաերկար բրդուճն են սարքելու». Ոսկան Սարգսյան
16:24, 24.06.2024 | mamul.am
2581 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը: Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։ Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:
Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում (Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուջ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր