ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +30 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչը եղել է Սյունիքում
18:24, 24.06.2024 | mamul.am
1839 | 2

ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին Խաչիկյանը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Մինչ տուն վերադառնալը հանգստյան օրերն անցկացրել եմ Սյունիքում՝ Հայաստանի հարավում։ Դա իսկապես անհավանական վայր է: Նրա պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և բնության գեղեցկությունը հիացրել են ինձ։ Սյունիքի բնական գեղեցկությունը զարմանալի է, իսկ շուրջբոլորը՝ հնագույն պատմություն։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ», - գրել է Խաչիկյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։

Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը եղել է Տաթևի «Զորաց քարեր» կոչվող համալիրում։ Նա հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա Սյունիք:

Աղբյուրը` Նինա Խաչիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր