ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն կկազմակերպվի
20:48, 24.06.2024 | mamul.am
2885 | 0

Տավուշի մարզպետարանը հայտնում է՝ Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու։
Հաղորդագրությունը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:

Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը:

Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր