ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Ռուսաստանի առաջարկը կարող է կանգնեցնել պատերազմը»․ Պուտին
11:18, 25.06.2024 | mamul.am
3787 | 0

Արևմտյան շատ քաղաքական գործիչներ չցանկացան նույնիսկ «խորանալ» Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ռուսական նոր առաջարկի էության մեջ, թեպետ այն կարող էր իսկապես կանգնեցնել պատերազմը։ Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկով, որը նախատեսում է՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Խերսոնից և Զապորոժիեից, հակառուսական պատժամիջոցների չեղարկում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարում։ Պուտինի խոսքով՝ «Ռուսաստանի խաղաղ առաջարկները հավերժ չեն գործելու»։ Ուկրաինայում և Արևմուտքում այդ առաջարկներից հրաժարվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրանք անվանել է «վերջնագիր», իսկ ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարող խաղաղության պայմաններ թելադրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր