ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+35 °C
«Նոր վարակներ են տարածվում, կատաստրոֆայի մեջ կհայտնվենք, եթե թթվածնային բալոնները ժամանակին չմատակարարվեն». Ս. Մելիքյան
13:18, 25.06.2024 | mamul.am
19195 | 0

«Հարցս վերաբերում է թթվածնային բալոններ առաքող մեքենաներին, որոնց մուտքը, չափերի պատճառով, քաղաքի կենտրոն արգելված է՝ հայտնի որոշումով. սա բերում է լուրջ հետևանքների՝ հիվանդանոցները խնդիրներ են ունենում՝ մատակարարումները ժամանակին ստանալու հետ կապված: Չեք կարծո՞ւմ՝ անհրաժեշտ է ցերեկը ժամային գրաֆիկ սահմանել, որ դրանք կարողանան անարգել մտնել կենտրոն»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ հավելելով. «Վերջին շրջանում առողջապահական հաստատություններից կողմից արդեն անոնս է արվում նոր, ինչ-որ վարակների տարածման մասին, իսկ դրանք, գիտեք, հիմնականում շնչառական խնդիրներ են առաջացնում, ուստի կատաստրոֆայի մեջ կհայտնվենք, եթե խնդիրը չլուծվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր