ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Հաշմանդամները, կենսաթոշակառուները, նպաստառուները օրերով հերթի մեջ են». Ոսկան Սարգսյան
16:48, 25.06.2024 | mamul.am
1279 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ամեն օր, առավոտյան ժամը 9․00-ից դեռ շուտ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի շենքի առաջին հարկում, միասնական սոցիալական ծառայության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի առաջ մեծ հերթեր են։ Փոքր տարածքում տեղակայված կենտրոնը սպասարկում է Նոր Նորքի, Ավանի, նաև՝ Երևանի քաղաքի հարևան բնակավայրերի հաշմանդամներին, կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով բնակիչներին։ Տարածքային կենտրոնի սպասարկման 7 պատուհաններից հաճախ 1-2-ն են աշխատում, մարդիկ ժամերով, երբեմն՝ օրերով հերթի մեջ են, փոքր տարածքում սպասելով՝ տանջվում են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր անարդյունավետ գործունեության համար պետական բյուջեից ճոխ ինքնապարգևատրվում է, սակայն գումար չի հատկացնում Ավանի ու Նոր Նորքի սոցիալական կենտրոնները առանձնացնելու, հաշմանդամ, կենսաթոշակառու, սոցիալապես անապահով մարդկանց չտանջելու համար»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր