ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ընտիր երեխա էր, մեկ տարվա ծառայող»․ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը Կարմիրգյուղից էր
16:18, 25.06.2024 | mamul.am
3049 | 0

Երեկ՝ հունիսի 24-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանը Գեղարքունիքի Կարմիրգյուղից էր։ Վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը «Նյուզ»-ին պատմել է, որ 19-ամյա Դավիթը տան ավագ զավակն էր, իրենից փոքր ևս մեկ եղբայր ունի։
«Ընտիր երեխա էր, համեստ ապրող մարդիկ են, արտագնա աշխատանքի էր մեկնում հայրը։ Մեկ տարվա ծառայող էր»,- ասել է նա:

Հոդաբաշյանը զրուցել է նաև «Մեդիահաբ»-ի հետ: Նրա խոսքով՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ տղան առողջական խնդիր է ունեցել, ու մահվան պատճառը թրոմբն է եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր