ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է, Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիայի պահանջով». Կարեն Հեքիմյան
18:24, 25.06.2024 | mamul.am
4564 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ դրդմամբ, պահանջով կամ խնդրանքով Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը` Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, ԵՄ-ի՞, Բագրատ Սրբազանի՞:
Խորը վերլուծություն անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է, Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիայի պահանջով:
Ու՞մ և ի՞նչ քաղաքական օգուտ տվեց Պաղեստինի ճանաչումը: Օրինակ` Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից անմիջապես հետո, Իսրայելը պատրաստակամություն հայտնեց հավելյալ սպառազինություն մատակարարել Ադրբեջանին: Ենթադրելի է, որ Հայաստանի քայլից զուտ քաղաքական օգուտ քաղեցին Թուրքիան և Ռուսաստանը` Թուրքիան քաղաքական, Ռուսաստանը` թուրքական: Այսքանը: Ապրիորի Հայաստանը Պաղեստինի ավանտյուրայից որևէ լուրջ օգուտ քաղել չէր կարող: Առավելագույնը` Թուրքիայի ժամանակավոր փաղաքշանքը:
Սովորաբար` պարտքերը պետք է վերադարձվեն: Այդ իմաստով, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանն արդեն Թուրքիայի միջնորդությամբ, Ռուսաստանի պահանջով կճանաչի Լուգանդոնը: Այնուհետև, կրկին Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիայի պահանջով` Հյուսիսային Կիպրոսը: Եվ, այսպես շարունակ:
Մի կողմից` այսպիսին է քաղաքականությունը: Մյուս կողմից` նույն Պաղեստինում, Լուգանդոնում և Հյուսիսային Կիպրոսում գիտեին, չէ՞, Արցախի մասին»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր