Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց չի տա ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին։ Այս մասին հայտնել է Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկոֆորովը։ «Պարոն Թաքեր Քարլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի ԱԴԾ-ում իր աղբյուրները։ Ուկրաինայի նախագահն այլ գրաֆիկ ունի, որում Թաքեր Քարլսոնը չկա»,- գրել է նա սոցցանցի իր էջում։ Ավելի վաղ ամերիկացի լրագրողը հայտնել է, որ հարցազրույց կանցկացնի Զելենսկու հետ։ |