Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշ դրվագներ դիտել է Բայդենի ու Թրամփի հեռուստաբանավեճից։ «Ինչ-որ դրվագներ տեսել եմ։ Ես շատ զբաղված եմ, առանձնապես չեմ հետևում, թե ինչ է կատարվում այնտեղ՝ առավելևս լրատվամիջոցների մեկնաբանմամբ։ Իհարկե, անտարբեր չեմ, բայց ԱՄՆ-ում տեղի ունեցողը նրանց ներքին գործն է»,- նշել է Պուտինը: |