Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խորհրդական Բալաժ Օրբանը՝ ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի դիտարկմանը, թե ԵՄ-ն Հունգարիային մանդատ չի տվել՝ ԵՄ-ն ներկայացնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, X-ի իր էջում հարց է ուղղել․ «Իսկ կարելի՞ է ընթրել, թե՞ դրա համար մեզ մանդատ է պետք ԵՄ-ից»։ |